Դեկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է Երևանից և մարզերից 32 քաղաքացի։
Քննարկվել են բազմաբնույթ թեմաներ․ ներկայացվել են ներդրումային առաջարկներ տնտեսության, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, փոխհատուցումներին, տնտեսության մեջ նորարարությունների օգտագործման, զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներին վերաբերող հարցեր։
Նախարարը լսել է քաղաքացիների հարցերն ու առաջարկները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակում դրանց հնարավոր լուծումներն ապահովելու նպատակով։