ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «ՀՀ արտաքին առևտրի մրցունակության հիմնախնդիրները» թեմայով հետազոտության շնորհանդեսը

16 Դեկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 15-ին, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, կայացել է «ՀՀ արտաքին առևտրի մրցունակության հիմնախնդիրները» թեմայով հետազոտության շնորհանդեսը։

Հետազոտությունն համատեղ իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի այլ ներկայացուցիչներ։

«Հետազոտությունները հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկերացնել զարգացման ուղղությունները, գնահատել ռիսկերը և բացահայտել խոչընդոտները։ Այդ գործընթացում բուհերի և հետազոտական կենտրոնների հետ համագործակցությունը մեզ համար առանցքային նշանակություն ունի։ Մրցունակ արտադրանք ստեղծելու համար ևս կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումներով և անորոշությամբ, այլ հիմնվել վերլուծության և հետազոտության վրա», — նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Շնորհանդեսի ընթացքում հանգամանորեն անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին առևտրի ոլորտում առկա հիմնական միտումներին, մասնավորապես՝ գործընկեր երկրների հետ Հայաստանի առևտրային համաձայնագրերին, ինչպես նաև արտահանման մաքսային, տեխնիկական և լոգիստիկ խոչընդոտներին։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտահանման ապրանքային և աշխարհագրական կառուցվածքին, արտահանման համեմատական առավելություններին, ինչպես նաև ՀՀ ներգրավվածությանը գլոբալ արտադրական շղթաներում։ Ապրանք–երկիր բացվածքով ներկայացվել է Հայաստանի արտաքին առևտրի մրցունակության ինդեքսը՝ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և այլ երկրների համատեքստում։

Շնորհանդեսի ներկայացմանը հաջորդել է հետազոտության քննարկումը, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ներկայացված հարցերի շուրջ, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակական դարձնել տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը միտված համատեղ հետազոտական նախագծերի իրականացումը։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00