ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է ԱՄՆ գյուղատնտեսության քարտուղարության գյուղատնտեսական հարցերով տարածաշրջանային կցորդ Ռիշան Չոդհրիի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի և Կանզասի համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ ցորենի արժեշղթայի վերաբերյալ։
Քննարկվել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը, տեղական արտադրության ընդլայնման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունները։
Հետագա համագործակցությունը կնպաստի Հայաստանի ցորենի արժեշղթայի զարգացմանը, ապահովելով պարենային անվտանգության կայունությունը։