Նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մասնակցել է «Որակի նշան 2025» ցուցահանդեսի բացման արարողությանը

05 Դեկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը դեկտեմբերի 5-ին մասնակցել է «Որակի նշան 2025» ցուցահանդեսի բացման արարողությանը։

Ցուցահանդեսը կազմակերպվել էր «ԲԻԷՍԿՈՍՄՈ» բիզնես-ակումբի նախաձեռնությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ, որը ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության գործիքակազմը։

Լիլյա Սիրականյանը կարևորել է այս նախաձեռնության կազմակերպումը, որը համախմբել է Հայաստանի արտադրողներին և հնարավորություն ընձեռել ներկայացնելու հայկական արտադրանքի ուժեղ կողմերը՝ բարձրորակ հումք, ժամանակակից մոտեցումներ, ստեղծարար մտածողություն և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն։

«Նմանատիպ հարթակների գոյությունն ու դրանցում տնտեսավարողների ներգրավվածությունը նպաստում են լավ մշակույթի ձևավորմանը՝ ունենալ այնպիսի միջավայր, որտեղ վստահության հիմնական երաշխիքը կլինի որակը, որովհետև նոր շուկաներ ներգրավելու, նոր տեղերում ի հայտ գալու, նոր հնարավորություններ ունենալու համար սա, թերևս, ամենակարևոր բաղկացուցիչն է», - նշել է Լիլյա Սիրականյանը։

Իր խոսքում նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ Կառավարությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է տնտեսավարողներին օժանդակության տրամադրմանը՝ հումքի ներմուծումից մինչև վերջնական արտադրանքի արտահանում, և ցուցահանդեսի Էկոնոմիկայի նախարարության տաղավարում ներկայացված աջակցության ծրագրերը դրա վառ վկայությունն են։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00