Նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուին

10 Հոկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարը շնորհավորել է Լեյլա Մելիուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ՊՀԾ-ի հետ ձևավորված համագործակցությունը։ Նախարարը նշել է, որ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի ազգային առաջնահերթություններին և ոլորտային ռազմավարություններին, ինչը հնարավորություն է տալիս ապահովել իրական առաջընթաց ամենակարևոր ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են ՊՀԾ-ի կողմից մշակվող 2026-2030թթ. համար Հայաստանի ռազմավարական ծրագրին, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի ու նախաձեռնությունների, այդ թվում՝ կլիմայական փոփոխություններին հարմարվելու և սննդի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

«Մեր ընդհանուր առաջնահերթություններից մեկը երկրում պարենային անվտանգության բարելավումն է: Այս առումով, համատեղ մշակված պարենային անվտանգության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը կարևոր են և հիմք են ստեղծում Հայաստանի համար ավելի անվտանգ, ինքնաբավ և դիմացկուն պարենային համակարգի կառուցման համար», – նշել է Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ավարտին ընդգծվել է ՊՀԾ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը և նոր ծրագրերի ու գաղափարների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00