Նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությանը

30 Սեպտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ, ներկա են եղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, 200-ից ավելի գործարարներ և պատվիրակություններ։

Երկօրյա միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսական ներուժն ու արտադրական հնարավորությունները, ներկայացնել տնտեսության ոլորտում պետական աջակցության գործիքակազմը, ինչպես նաև զարգացնել գործարար կապերը։

Նախարար Գևորգ Պապոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կայուն քայլերով առաջ է շարժվում դեպի ավելի ինտեգրված, կայուն և բաց տնտեսություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներդրողների համար կարող է առաջարկել բացառիկ հնարավորություններ՝ ներառյալ բարձր որակավորում ունեցող և ծախսարդյունավետ աշխատուժ, խոշոր շուկաները կամրջող ռազմավարական տեղակայում, ինչպես նաև քաղաքականության մի համակարգ, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացման խթանմանը։

«Մեր կառավարությունը հաստատակամ է խթանել միջազգային տնտեսական համագործակցությունը և Հայաստանը ներկայացնել որպես հուսալի գործընկեր առևտրի, նորարարության և կայուն ներդրումների ոլորտներում։ Վերջին տարիներին մենք առաջնահերթ ենք դարձրել թափանցիկ, կանոնակարգված և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը»,- նշել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ ՀՀ կառավարությունը փոքր և միջին ձեռնարկությունները դիտարկում է որպես Հայաստանի տնտեսության ողնաշար, իսկ թիրախավորված ֆինանսական աջակցությունն ու աջակցության գործիքակազմը միտված են նպաստելու նրանց զարգացմանը, թվայնացմանն ու գլոբալ արժեքային շղթաներում ինտեգրմանը։

Համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը «Կանաչ նորարարություն, քաղաքային զարգացում, կրթություն գլոբալ ոլորտներում» խորագրով պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։

Տեղի կունենա նաև վերջին տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց պարգևատրման արարողություն։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00