Նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Banking Forum 2025» ամենամյա համաժողովի բացմանը

24 Սեպտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Banking Forum 2025» ամենամյա համաժողովի բացմանը և ֆորումի շրջանակում կազմակերպված «Հայաստանի նոր իրականությունը որպես տնտեսական շոկ» պանելային քննարկմանը։

Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակին՝ գլոբալ և տարածաշրջանային փոփոխությունների ազդեցության համատեքստում։ Քննարկվել են տնտեսական մարտահրավերները, ինչպես նաև առաջացած ռիսկերն ու հնարավորությունները։

Քննարկման ընթացքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ցուցանիշներին, զարգացման հեռանկարներին և պետական օժանդակության այն գործիքներին, որոնք ուղղված են ոլորտի դինամիկ աճի ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը։

«Մեր քաղաքականությունը հիմնված է արտադրողականության աճ ապահովելու, մրցունակ, տեխնոլոգիապես առաջատար արդյունաբերության զարգացման, շարունակաբար գործարար միջավայրի բարելավման, տնտեսության զարգացման գործում ներդրումների դերի հստակ բարձրացման, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ արդյունավետության, ինտենսիվության բաղադրիչի շարունակական ավելացման, արտահանման խթանման և դիվերսիֆիկացիայի վրա», - նշել է նախարարը։

Այս համատեքստում նախարարը խոսել է նաև արտահանման նոր ռազմավարությունից ու երկրի զբոսաշրջային գրավչությանն ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերից։

Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը և հաղորդակցության նոր ուղիներին՝ նախարարը նշել է, որ այդ ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծվելու է 2 էֆեկտ՝ անվտանգություն և տնտեսական հեռանկարներ, Հայաստանը կկարողանա ոչ միայն բազմաթիվ ապրանքներ արտահանել և ներմուծել, այլ նաև էականորեն նվազեցնել կախվածությունը որոշ շուկաներից։

Համաժողովն այս տարի անց է կացվում «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրի ներքո։

Քննարկման մյուս մասնակիցներն էին՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, «Team Telecom Armenia»-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Հայկ Եսայանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը։

Մասնակիցների թվում են Հայաստանի և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից և Վրաստանից։

Բանկային ֆորումը կազմակերպվել է Հայաստանի բանկերի միության կողմից Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիայի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00