Գևորգ Պապոյանը մասնակցել է «FlyOne Armenia» ավիաընկերության նոր Airbus A321 օդանավի ժամանման հանդիսավոր արարողությանը

25 Հունիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին մասնակցել է «FlyOne Armenia» ավիաընկերության նոր Airbus A321 օդանավի ժամանման հանդիսավոր արարողությանը։
Սա կարևորագույն իրադարձություն է Հայաստանի ավիացիոն ոլորտում, քանի որ առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում։ Այն կարևոր քայլ է նաև Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման համար, քանի որ կնպաստի շուկայում գների կայունացմանը, երկրի տրանսպորտային հաղորդակցության ամրապնդմանը, հնարավորություն կընձեռի ապահովել ավելի բարձր մակարդակի ծառայություններ՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:


«Այս նախաձեռնությունը շատ կարևոր նշանակություն ունի Երևանն օդային տրանսպորտային հաբի վերածելու, ինչպես նաև Հայաստանից այլ երկրներ և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքը ապահովելու տեսանկյունից։ Այս օդանավը հնարավորություն ունի ավելի երկար թռիչքներ իրականացնելու, ինչը թույլ կտա հասնել ոչ միայն եվրոպական հեռավոր քաղաքներ, այլ նաև, օրինակ՝ Չինաստան և Հնդկաստան։ Այսինքն՝ սա նոր ուղղություններ և հնարավորություններ բացահայտելու իրական հնարավորություն է», - նշել է Գևորգ Պապոյանը։

Միջոցառման ընթացքում նախարար Պապոյանը՝ «SIL Capital» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի և «FlyOne Armenia»-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, շրջել է օդանավում, ծանոթացել դրա ժամանակակից տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև ընկերության ձեռքբերումներին ու զարգացման առաջիկա պլաններին։

Նոր Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատարներից՝ աչքի ընկնելով վառելիքի բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների հարմարավետության բարձր մակարդակով։ 220 ուղևորի համար նախատեսված ընդարձակ սրահն ապահովված է նորագույն տեխնոլոգիաներով, լուսավորության համակարգով և ժամանակակից նստատեղերով, որոնք ապահովում են առավել հարմարավետ և կայուն թռիչքային պայմաններ։

Միջոցառմանը ներկա էին նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, «FlyOne Armenia»-ի ղեկավար կազմը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00