Գևորգ Պապոյանը մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին

30 Մայիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնությամբ։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։

«Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև շարունակաբար զարգացող հարաբերությունների պատմության մեջ։ Այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր շահերի և միասին ավելի լավ ապագա կերտելու խորացող հանձնառության վրա», - նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Հայաստանի հետևողական ջանքերին ներդրումային միջավայրը բարելավելու, տնտեսական կառավարման համակարգերը արդիականացնելու և գլոբալ շուկաներին ինտեգրվելու ուղղությամբ։

Այս համատեքստում նախարարը ընդգծել է, որ համաժողովին Լեհաստանի բիզնեսների մասնակցությունը հիմնական ոլորտներում՝ արդյունաբերություն, էներգետիկա, տեխնոլոգիա, ենթակառուցվածքներ, շինարարություն և գյուղատնտեսություն, լիովին համապատասխանում է Հայաստանի ազգային զարգացման առաջնահերթություններին: «Սրանք այն ոլորտներն են, որտեղ մենք տեսնում ենք ներդրումների, նորարարության և փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ», - հավելել է նա:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն արտացոլում է Հայաստանի հանձնառությունը՝ վերաբացել տրանսպորտային ուղիները և դիրքավորել Հայաստանը որպես հարևան շուկաներ տանող անվտանգ և արդյունավետ դարպաս:

Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00