Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը

27 Մայիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մայիսի 27-ին մասնակցել է Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։

Այն կազմակերպել էր ՀՀ ԷՆ համակարգմամբ գործող Ստանդարտների և չափագիտության ազգային մարմինը (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ), համագործակցելով ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության (EUD) հետ։

«Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում չափագիտության ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցների ձևավորման և զարգացման ուղղությամբ։ Այսօր մեծ հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր երկրի չափագիտական ենթակառուցվածքները շարունակաբար հզորանում են՝ ապահովելով տեղական և միջազգային շուկաներում մրցունակ ծառայություններ և արդյունքներ», - նշել է Նարեկ Հովակիմյանը։

Նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է նաև տրամաչափման լաբորատորիաների միջազգային ճանաչմանն ուղղված ձեռքբերումները․ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կազմում 2021–2023 թվականներին հիմնված երկու՝ Զանգվածի և հարակից մեծությունների, ինչպես նաև Ջերմային չափումների տրամաչափարկման լաբորատորիաները մայիսի 20-ին ստացել են միջազգային հավատարմագրման վկայակագիր։ Նարեկ Հովակիմյանը նշել է, որ սա ոչ միայն գիտատեխնիկական հաջողություն է, այլև՝ վստահության խորհրդանիշ Հայաստանի համար։

Միջոցառմանը մասնակցել են նաև Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական համայնքի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00