Գևորգ Պապոյանն ընդունել է ԵՊՀ ուսանողների

06 Փետրվարի, 2025

Հաջողության հասնելու նախապայմանն աշխատանքդ սիրելն է․ Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԵՊՀ ուսանողների

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 5-ին ընդունել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ից 4-րդ կուրսի ուսանողներին։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթները, կառուցվածքը, ենթակա մարմինները։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր, մասնավորապես՝ դրանք վերաբերել են միջազգային համագործակցությանը, տնտեսության դիվերսիֆիկացման տրամաբանությանը, աշխատաշուկայի և համալսարանների կապին, դրա հնարավոր խզումների առկայությանը, ինչպես նաև ուսանողների՝ որպես նախարարության ապագա աշխատակիցներ դիտարկվելու հեռանկարին։ Նախարարը յուրաքանչյուր հարցին տվել է մանրամասն և համապարփակ պատասխաններ։

Ուսանողները հետաքրքրվել են նաև նախարարի կարիերայի ուղիով և խնդրել նրան կիսվել անձնական ու մասնագիտական հաջողության հասնելու իր փորձով և խորհուրդներով։

Նախարարն առանձնահատուկ ընդգծել է շարունակական կրթության և ինքնակատարելագործման կարևորությունը․ «Հաջողության հասնելու հիմնաքարերից է նաև աշխատասիրությունը, ոչ միայն աշխատել սիրելը այլ նաև աշխատանքդ սիրելը, քանի որ առանց դրա հնարավոր չէ հասնել դրական արդյունքների»,- նշել է նախարարը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00