Գևորգ Պապոյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս Մեգլենա Կունևային

18 Մարտի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 18-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, նախկին գլխավոր բանակցող և ԵՄ հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ առանձնահատուկ կարևորություն է ցուցաբերում ԵՄ-Հայաստան համագործակցությանը, և Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով։

Այնուհետև կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների կիրառմանը և այլ հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության արդիականացման, արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին ստանդարտացման համակարգի համապատասխանեցման, «կանաչ» տնտեսության զարգացման, Հայաստանում ՓՄՁ զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ԵՄ կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00