Գևորգ Պապոյանը ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը

17 Մարտի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը:

Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել՝ գերազանցելով 500-ը:

Ձեռք են բերվել Էլեկտրոթերմի արտադրության 25 տոննա տարողությամբ 2 ինդուկցիոն վառարաններ, շարունակական գլոցման մեքենա և ամրան արտադրող հոսքագիծ: Արտադրության համար որպես հումք ծառայում է ջարդոնը և սպունգային երկաթը։ Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:

Կառուցվել է 40.000 կՎԱ հզորությամբ տրանսֆորմատորային ենթակայան, 110 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծ և նոր բջիջ «Արարատ 2» կայանում:

 

ՀՀ վարչապետի պաշտոնական կայք

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00