Գևորգ Պապոյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

14 Մարտի, 2025

Մարտի 14-ին Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցել և ելույթներով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։

Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է․ «Մենք մեր առջև դնում ենք նպատակ՝ ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր սպառող կարող է վստահ լինել, որ մրցակցությունը հավասար է, իրավունքները՝ պաշտպանված, ապրանքները, ծառայությունները՝ և՛ ապահով և՛ որակյալ։ Սա, առաջին հերթին, նպաստում է բարեխիղճ տնտեսական գործունեության առաջընթացին և երկրի ընդհանուր տնտեսության զարգացմանը»։

Նախարարը նաև նշել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, արդեն մշակել և շրջանառության մեջ է դրել ռազմավարական օրենսդրական փաթեթ, որի առաջնային համարվող փոփոխություններից է սպառողների շահերը պաշտպանող կենտրոնական մարմնի լիազորությունների հստակեցումը։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է «Սպառողների պաշտպանության կենտրոնացված համակարգի ներդրումը ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ համաձայնագրի շրջանակներում. հեռանկարներ և մարտահրավերներ» պանելային քննարկում, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00