Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մարտի 5-ին մասնակցել է «Հնչեցրու զանգը՝ հանուն կանանց և աղջիկների տնտեսական հզորացման» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության և Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից։
Լիլյա Սիրականյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գենդերային հավասարությանն ուղղված պետական քաղաքականությունը, ընդգծել բազմազան կորպորատիվ խորհուրդների դերը ընկերությունների համար նոր մտածողության, հավասարակշռված որոշումների կայացման, կայունության ու երկարաժամկետ աճին հասնելու տեսանկյունից։
Ներկայացվել են նաև այս ուղղությամբ նոր կորպորատիվ կառավարման կանոնագրքով սահմանված սկզբունքները և թիրախները։
Միջոցառումն իրականացվել է է «Հնչեցրու զանգը» համաշխարհային նախաձեռնության շրջանակներում։