Գևորգ Պապոյանն ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքում հանդիպում է ունեցել ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ - Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի հետ

24 Փետրվարի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին գտնվել է ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքում, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ - Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ և RAK Properties PJSC ընկերության անկախ տնօրեն, Նորին գերազանցություն Մուհամմեդ Մուսաբեհ Ալ Նուաիմիին։

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և մեծ ներուժ ենք տեսնում դրանց հետագա ընդլայնման համար»,- նշել է նախարարը և հավելել, որ վերջին տարիներին երկու երկրների առևտրատնտեսական կապերը զգալիորեն ամրապնդվել են։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունների մասին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին, որը նպատակ ունի խթանելու տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի Ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ) և դրանց ընձեռած հնարավորությունները ԱՄԷ-ի ընկերությունների համար։ Հայկական կողմը շեշտել է, որ ԱՏԳ-ներն ապահովում են բարենպաստ հարկային և իրավական պայմաններ օտարերկրյա ներդրողների համար։ Քննարկվել է նաև «Մասդար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են ներդրումներ վերականգնվող էներգիայի ոլորտում։

Կողմերն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին, առաջիկայում երկկողմ գործակցության հուշագրի ստորագրման հնարավորություններին, ինչպես նաև հայկական ագրոպարենային ապրանքների արտահանման և ԱՄԷ շուկայում ներկայացվածության ընդլայնմանը։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կարող է տարածաշրջանում երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00