Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է «GULFOOD-2025» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի 30-րդ ցուցահանդեսին

21 Փետրվարի, 2025

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում Դուբայ քաղաքում մասնակցել է «GULFOOD-2025» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի 30-րդ ցուցահանդեսին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

«Gulfood 2025»-ը տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսներից է, որին մասնակցում են ավելի քան 5500 ընկերություն 129 երկրից։
Հայաստանը մասնակցում է երկու ազգային տաղավարով՝ ներկայացնելով 30 հայկական ընկերության արտադրանք։

Գևորգ Պապոյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական տաղավարներում ներկայացված արտադրանքին։ Նախարարը հետաքրքրվել է մասնակիցների տպավորություններով և լսել նրանց առաջարկները մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ցուցահանդեսի մասնակիցները մեծամասամբ ընդգծել են նման ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը` միջազգային հարթակներում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացման և առաջմղման համար։

Միջազգային առևտրի կենտրոնը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, աջակցում է «Gulfood 2025» ցուցահանդեսում հայ գործարարների արդյունավետ մասնակցության նախապատրաստման, ինչպես նաև թեյ և չիր արտադրող հայկական ընկերությունների ներկայացուցիչների համար գործարար հանդիպումների կազմակերպման հարցերում։

 
  

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00