ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ-ում Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեխանդրո Արիաս Սարսուելային և ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության ներկայացուցչության գործերի հավատարմատար Սանդրա Սանտանային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը։
Նարեկ Հովակիմյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։