Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է «Սերմեր և տնկանյութեր արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադրմանը նվիրված միջոցառմանը

07 Փետրվարի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը փետրվարի 7-ին մասնակցել է «Սերմեր և տնկանյութեր արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ՍՏԱԱ) հիմնադրմանը նվիրված միջոցառմանը։

«էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է ասոցիացիաների դերը բուսաբուծության ոլորտում քաղաքականության մշակման արդյունավետության բարձրացման գործում՝ հաշվի առնելով սերմնաբուծության, սերմնարտադրության և տնկարանային արտադրության զարգացման առաջնահերթությունը հանրապետության պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից», - նշել է Տաթևիկ Սարգսյանը։

Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է նաև սերմարտադրողների և գիտական կենտրոնների միջև սերտ համագործակցությունը շուկայում առկա սորտերի և սերմերի պահանջարկի, առաջարկի գնահատման և համադրման արդյունքում հանրապետությունում մրցունակ և պահանջված սորտերի սերմերի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով։

Միջոցառման ընթացքում ՍՏԱԱ հիմնադիր Իշխան Հովսեփյանը ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունն ու նպատակները։ Այնուհետև միջոցառման մասնակիցները քննարկել են սերմնաբուծության ոլորտի ներկայիս վիճակը, մարտահրավերները և զարգացման ռազմավարությունը։

«Սերմեր և տնկանյութեր արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2024 թվականի դեկտեմբեր ամսին։ Ասոցիացիայի հիմնական նպատակն է միավորել ոլորտի մասնագետներին, աջակցել նորարարություններին և խթանել բարձրորակ սերմերի և տնկիների արտադրությունը՝ նպաստելով գյուղատնտեսության կայուն զարգացմանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00