Գևորգ Պապոյանն այցելել է «Մոդուս գրանում» ընկերություն

03 Փետրվարի, 2025

Հունվարի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Մոդուս գրանում» ընկերություն՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը, արտադրական հզորություններին և ոլորտում ներդրված նորագույն տեխնոլոգիաներին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» և «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրերի շրջանակում ընկերությունը ձեռք է բերել սարքավորումներ և գյուղատնտեսական տեխնիկա, որոնց արժեքը կազմել է շուրջ 10 մլն դոլար։

Ընկերությունը տարեկան արտադրում է մինչև 60,000 տոննա համակցված կեր՝ օգտագործելով միջազգային ստանդարտներին համապատասխան հումք։ Գործարանն ունի փորձառու և բարձր որակավորում ունեցող ինժեներատեխնիկական անձնակազմ (ավելի քան 100 աշխատակից):

Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և ձկների համար բարձրորակ համակցված կերերի արտադրության մեջ։

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է գործարանի տեխնոլոգիական հնարավորություններին, արտադրական պրոցեսներին և լաբորատոր հսկողության մեխանիզմներին։ Նա ընդգծել է, որ այս ընկերությունը կարևոր դեր ունի Հայաստանի ագրոպարենային ոլորտում՝ ապահովելով ոչ միայն տեղական շուկայի պահանջները, այլև ունի արտահանման մեծ ներուժ։

Գործարանը հագեցած է գերմանական և դանիական առաջատար տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս իրականացնել արտադրության ամբողջական ավտոմատ վերահսկում և ապահովել արտադրանքի բարձր որակը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00