Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ

22 Դեկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 21-ին այցելել է «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ:

«Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվում է սառեցված կիսաֆաբրիկատների և երշիկեղենի արտադրությամբ: Ընկերությունն առաջարկում է շուրջ 80 տեսակի երշիկեղեն և մսամթերք:

Նախարար Գևորգ Պապոյանը նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ, ընկերության ղեկավարի ուղեկցությամբ, շրջել է արտադրական տարածքներում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին, ձեռքբերումներին և զարգացման ռազմավարական ծրագրերին։

Ընկերությունը մի քանի անգամ օգտվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լիզինգի ծրագրից, որի շրջանակներում ձեռք է բերել նորագույն սարքավորումներ: Այս սարքավորումները հնարավորություն են տվել էապես բարելավել արտադրության որակն ու ծավալները՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին:

«Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարը ներկայացրել է նաև ընկերության առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, արտահանման աճող պահանջարկը բավարարելու նպատակով ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս: Նախատեսվում է նաև Շիրակի մարզում կառուցել սառնարանային մեծ տնտեսություն և սպանդանոց, որոնք կխթանեն ինչպես ընկերության արտադրանքի մատակարարումը, այնպես էլ մարզի մսամթերքի արտադրության զարգացումը:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00