Երևանում կայացել է Հայաստանի և Հունաստանի միջև միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

17 Դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։

Քննարկվել են տնտեսության և ներդրումների, առևտրի, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, առողջապահության, թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և գիտության, որակի ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

«Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև միջկառավարական հանձնաժողովի նիստերը դարձել են կարևոր հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և ուղենշել համագործակցության նոր ոլորտներ, մշակել գործուն մեխանիզմներ՝ ուղղված մեր երկրների ներուժի բացահայտմանը: Այս համատեքստում մենք կցանկանայինք, որպեսզի հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար», - նշել է Գևորգ Պապոյանը:

Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00