Գևորգ Պապոյանն Արմավիրի մարզում այցելել է ձկնաբուծարան

12 Դեկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 11-ին Արմավիրի մարզում այցելել է  անհատ ձեռնարկատեր Խաչատուր Կարապետյանի ձկնաբուծարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Խաչատուր Կարապետյանը զբաղվում է թառափազգի և իշխանազգի արդյունագործական ձկների բուծմամբ, ինչպես նաև սև և կարմիր ձկնկիթի արտադրութամբ, որը նախատեսված է արտահանման համար։ Տնտեսության տարեկան արտադրանքը կազմում է շուրջ 400 տոննա։

Նախարարը շրջել է ձկնաբուծարանում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և արտադրական գործընթացին:

Տնտեսավարողն օգտվել է լիզինգի աջակցության ծրագրից և տնտեսությունում ներդրել ջրախնայողական համակարգեր։

Տնտեսությունում ներկայումս իրականացվում են ներդրումներ նոր վերամշակման արտադրամասի կառուցման նպատակով։

Շրջայցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կիրառվող պետական օժանդակության գործիքակազմին, որի միջոցով կարելի է ավելացնել արտադրական կարողություններն ու ընդլայնել գործունեությունը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00