Եվրոպական հարևանության քաղաքականություն

2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: 2005թ. մարտին Եվրոպական Հանձնաժողովը Եվրոպական Խորհրդին ներկայացրեց վերջիններիս մասին զեկույցները («Երկրի զեկույց»):

Եվրոպական Միության նախաձեռնությամբ Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեցին որակական նոր մակարդակ:

Գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարևան երկիր:

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում հաստատվել և ստորագրվել է ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագիրը (ԳԾ): Գործողությունների ծրագրի իրականացումն ուղղված էր Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը ԵՄ չափանիշներին, տնտեսական ինտեգրմանը, սոցիալական ներդաշնակեցմանը, աղքատության նվազեցմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը՝ խթանելով կայուն զարգացման երկարաժամկետ իրականացումը:

2015թ. մարտին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման մասին առաջարկը` գործընկեր երկրների հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: ԵՀՔ ապագայի վերաբերյալ հարցադրումների բաժանումը կատարվել էր 5 ուղղություններով` տարբերակում, թիրախային համագործակցություն, ճկունություն, համատեղ պատասխանատվություն և տեսանելիություն: 2015թ. նոյեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանը հավանության արժանացրեց վերանայված ԵՀՔ-ն, իսկ դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդն այն հաստատեց: 

ԵՀՔ վերանայումից, մասնավորապես՝ տարբերակման սկզբունքի ամրագրումից հետո Եվրոպական միությունը նոր մոտեցումներ ձևավորեց իր գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00