ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)

2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում մեկնարկել է ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների գործընթացը:

Ապագա համաձայնագրի ներքո Առևտրի և առևտրին առնչվող հարցերի ուղղությամբ բանակցային գործընթացը սկսվել է 2016թ. փետրվարի 15-ից: Այն համակարգվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ), որի հիմնական դրույթները ժամանակավորապես կիրարկվել են 2018 թ. հունիսի 1-ից։ Համաձայնագիրը վավերացվել է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից և ամբողջապես ուժի մեջ է մտել 2021թ․ մարտի 1-ից։

ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ն համապարփակ և հավակնոտ փաստաթուղթ է, որը ներառում է քաղաքական, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցություն տարբեր մակարդակներով, այդ թվում նաև` քաղաքացիական հասարակության հարթակում:

ՀԸԳՀ-ն կնպաստի ՀՀ-ԵՄ երկկողմ և ոլորտային համագործակցության շրջանակների ընդլայնմանը: Այն ամուր հիմք է ստեղծում տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար և հնարավորություն է ընձեռնում ԵՄ-ին և Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ ձևաչափով համագործակցությունն իրականացվում է Համաձայնագրի շրջանակներում ստեղծված մարմինների միջոցով:

Համաձայնագրի 363-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեն (համակարգում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը)։

Համաձայնագրի Մաս VI-ին (Առևտուր և առևտրին առնչվող հարցեր) առնչվող խնդիրները քննարկելու նպատակով ստեղծվել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեն (համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը)։

 

Համաձայանգրի Մաս VI-ը («Առևտուր և առևտրին առնչվող հարցեր») բաղկացած է 12  գլուխներից՝

  • Ապրանքների առևտուր
  • Մաքսային ոլորտ
  • Առևտրի տեխնիկական խոչընդոտներ
  • Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ
  • Ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր
  • Ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ
  • Մտավոր սեփականություն
  • Պետական գնումներ
  • Առևտուր և կայուն զարգացում
  • Մրցակցություն
  • Պետական ձեռնարկություններ
  • Թափանցիկություն

 

ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտե

2018թ. սեպտեմբերի 25-ին Երևանում և 2019թ. հոկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի են ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի առաջին և երկրորդ նիստերը։ Կոմիտեի նիստերը տեղի են ունենում տարին մեկ անգամ՝ ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում։ Նիստերի ընթացքում քննարկվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, համապատասխան ճանապար­հային քարտեզները, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: 

 

ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի ներքո գործում են 3 թեմատիկ ենթակոմիտեներ`

  • Աշխարհագրական նշումների ենթակոմիտե,
  • Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտե,
  • Մաքսային հարցերով ենթակոմիտե:

 

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00