Գործող ազատ տնտեսական գոտիներ

«ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի թիվ N 785-Ա որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական՝ էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների, ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներում։

2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը՝ 12 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ կայքէջ՝ www.fez.am, էլ. փոստի հասցե՝ info@fez.am,

հեռ.՝ +374 10 741 310։

 

«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1595-Ա որոշմամբ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ստեղծվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։ Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտւ գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, պահեստային տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի (բացառությամբ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության) ոլորտներում:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (ներկայումս՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) և «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲ ընկերությունը կնքել են պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը` 50 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ էլ. փոստի հասցե՝ info@mfez.am, հեռ.՝ +374 60 750 777։

 

«ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 974-Ա որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին: Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել  «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունը: «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարի 21-ին։

ԱՏԳ-ի գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրական և տեխնիկակիրառական՝ մշակող արդյունաբերության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը նախատեսված է 25 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ կայքէջ՝ https://fez.ecos.am/am, էլ. փոստի հասցե՝ fez@ecos.am , հեռ.՝ +374 93 705 541։

 

«ՄԱՅԼԵՌ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1302-Ա  որոշմամբ ստեղծվել է «Մայլեռ» ազատ տնտեսական գոտին։

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես ծառայությունների մատուցման, մասնավորապես՝ զբոսաշրջային-ռեկրեացիոն` ճոպանուղիներով ուղևորափոխադրումների, կացության կազմակերպման, հանրային սննդի կազմակերպման, մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթի, զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթի, զբոսաշրջային գործակալությունների, զբոսաշրջային օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայությունների, վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպման,  սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեության ոլորտներում։

Ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2025 թվականի մայիսի 12-ին՝ ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ 2025 թվականի հունիսի 6-ի N 1585-Ա հրամանի։ 

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը նախատեսված է 20 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ կայքէջ՝ https://fez.myler.am/, էլ. փոստի հասցե՝ fez@myler.am,  հեռ.՝ +374 12 807 808։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00