Գործարար միջավայրի բարելավում
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, և դրան հասնելու համար ՀՀ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ, ինչպես նաև իրականացնել հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականություն:
Այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 12 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն, 2010թ. թիվ 1768, 2011թ. թիվ 1930-Ն, 2013թ. թիվ 240-Ա, 2014թ. թիվ 258-Ա, 2015թ. թիվ 265-Ն, 2016 թ N 110-Ա, 2017թ N 24, 2018թ․N 477-Ա, 2019թ․ թիվ 560-Լ և 2020թ․ թիվ 246-Լ որոշումները):
«ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԳՆԱՀԱՏՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Գործարար միջավայրի բարելավման և Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցում (այսուհետ` Զեկույց) Հայաստանի դիրքը բարելավելու ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից շարունակաբար հաստատվում են Հայաստանի գործարար միջավայրի բարելավման տարեկան ծրագրեր: Համաշխարհային բանկի կողմից Զեկույցի շրջանակներում երկրների դիրքը գնահատվում է հետևյալ 10 ցուցիչների հիման վրա.
Ընկերությունների հիմնում (Starting a Business)
Շինարարական թույտվություններ (Dealing with Construction Permits)
Էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացում (Getting Electricity)
Սեփականության գրանցում (Registering Property)
Վարկերի ստացում (Getting Credit)
Փոքր բաժնետերերի պաշտպանություն (Protecting Minority Investors)
Հարկերի վճարում (Paying Taxes)
Արտաքին առևտուր (Trading across Borders)
Պայմանագրերի կիրարկում (Enforcing Contracts)
Սնանկության ճանաչում (Resolving Insolvency)
Հայաստանը «Գործարարություն 2020» զեկույցում
Հայաստանը ներկայումս Զեկույցի շրջանակներում զբաղեցնում է 47-րդ տեղը, իսկ «Գործարարություն» ցուցանիշը կազմում է 74,5 միավոր (Բիզնեսով զբաղվելու համար կատարյալ կարգավորումներ ունենալու դեպքում երկիրը կարող է ունենալ 100 միավոր, իսկ վատագույն դեպքում` 0):
Զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիրքը 2020 թվականին ըստ ցուցիչների
Զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիրքը և հեռավարությունը լավագույն արդյունքից 2019 և 2020 թվականներին
/Թվերը վերցվել են «Գործարարություն» զեկույցից` հրապարակված Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում։ Հարկ է նշել, որ «Գործարարություն 2019»-ի Հայաստանի դյուրինության գնահատման միավորը, որը երկրի կարգավորման կատարողականի բացարձակ մակարդակի գնահատականն է, վերանայման արդյունքում փոփոխվել է և գրանցվել Համաշխարհային բանկի պատմական տվյալների ցուցանիշներում (Historical data - complete data with the score (Excel)), սակայն դիրքը մնացել է անփոփոխ։/
Յուրաքանչյուր ցուցիչ գնահատվում է ըստ ենթացուցիչների, դրանց գնահատականները ըստ «Գործարարություն 2020» զեկույցի արդյունքների ներկայացվում են ստորև:
Ընկերությունների հիմնում ցուցիչ
Շինարարական թույլտվություններ
Էլեկտրաէներգիայի մատակարման ցանցին միացում
Սեփականության գրանցում
Վարկերի ստացում
Փոքր բաժնետերերի պաշտպանություն
Հարկերի վճարում
Արտաքին առևտուր
Պայմանագրերի կիրարկում
Սնանկության ճանաչում