ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 20-22-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող Ասիայի փոքր և միջին ձեռնարկությունների մշտադիտարկման նպատակով կազմակերպվող ամենամյա սեմինարին։
Միջոցառման շրջանակում Սևակ Միքայելյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց և մասնակցել «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տնտեսական դիվերսիֆիկացման համար ՓՄՁ ֆինանսավորման նոր ռեժիմ» թեմայով պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանում ՓՄՁ-երի ֆինանսների հասանելիության բարձրացմանն ուղղված վարվող քաղաքականությունը, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի շրջանակը։
Սեմինարի արդյունքում ամփոփվել են ներկայացված զեկույցները, և հրապարակվել է Asia Small and Medium-Sized Eenterprise Monitor, 2024 համապարփակ հաշվետվությունը, որը նաև ներառում է Հայաստանի մասով վերլուծություն։
Հղում՝ https://www.adb.org/sites/default/files/publication/1011576/asia-sme-monitor-2024.pdf