ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը շնորհակալագրեր է հանձնել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացված «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին մասնակցած կամավորներին։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նրանց դերը միջազգային հարթակում Հայաստանի ներկայացման գործում և նշել է, որ կամավորների նվիրվածությունն ու անմնացորդ աշխատանքը նպաստեցին Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում ծրագրի հաջող իրականացմանը։
Ծրագիրը հանդիսանում է տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառում, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրները: