Գևորգ Պապոյանն այցելել է Չարենցավան քաղաքում գործող «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» և «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ընկերություններ

07 Նոյեմբերի, 2024

«Վերջնական արտադրանք արտահանելը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»․ նախարար Գ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում գործող «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» և «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

«ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ընկերությունը 2023 թ․ նոյեմբեր ամսին, իսկ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ընկերությունը 2024 թ․ մայիս ամսին ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

«Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն ոլորտի առաջատար ընկերություններից է, որը զբաղվում է պողպատյա աղացող գնդերի, թուջե, պողպատյա ձուլվածքների և դետալների արտադրությամբ։

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ մետաղաձուլական խոշոր ընկերությունը, ներդրված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, իրականացնում է պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրություն։ Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս թողարկել տարեկան մոտ 250․000 տոննա նախապատրաստվածք և 150․000 տոննա ամրան։

Ընկերությունների ղեկավարների հետ նախարարը շրջել է գործարանների տարածքով, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին։ Քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00