Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված էին տեսչական մարմնի ընթացիկ և առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցել և տեղեկատվություն է ներկայացրել տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
Կառավարման խորհուրդը հաստատել է տեսչական մարմնի 2024 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների կատարողականի գնահատման վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև դրական դիրքորոշում հայտնել կառավարման խորհրդի չորս անդամների պաշտոնավարման ժամկետների երկարաձգմանը: