«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի շրջանակներում մասնակիցները հոկտեմբերի 2-ին այցելել են Տաշիրում գտնվող «Երեմյան» ֆերմերային տնտեսություն՝ գերժամանակակից անասնապահական համալիր։
Մասնակիցները շրջայց են կատարել համալիրի տարածքով, ծանոթացել գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաներով, ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով հագեցած, արտադրության և որակի միջազգային չափանիշներին համապատասխանեցված ընկերության կարողություններին:
Այնուհետև մասնակիցներն այցելել են Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ (COAF), որի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Կայացել է նաև «Նորարարական գյուղատնտեսություն. Կայուն գյուղատնտեսության օրինակներ՝ պարենային անվտանգության բարելավման համար» խորագրով պանելային քննարկում, որը վարել է ՄԱԶԾ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, SkyAgro-ի կառավարիչ գործընկեր Էմին Մարտիրոսյանը, «Երեմյան Փրոջեքթի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Մինեսոտայի 9-րդ տարածաշրջանի զարգացման հանձնաժողովի գործադիր տնօրեն Նիկոլ Կոլետտ Գրինսվիկը։