Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Furniture Expo 2024» կահույքի մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` Նարեկ Հովակիմյանը նշել է, որ ցուցահանդեսը նպաստում է կահույքագործության ոլորտի զարգացմանը, և հայկական կահույքագործները որակի և ձեռագրի առումով ամբողջ աշխահին ասելիք ունեն, և պետք է ակտիվորեն հետամուտ լինել արտահանման հնարավորություններին։
«Furniture Expo 2024»֊ը համախմբում է ավելի քան 60 կազմակերպությունների, որոնք ներկայացնում են տան կահավորման համար անհրաժեշտ բոլոր դետալները։
Արդեն իսկ ծրագրեր են իրականացվում ցուցահանդեսը դարձնելու ամենամյա և ավելի մասշտաբային:
Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 15-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: