Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

06 Սեպտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի: Այցին մասնակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Այգին հիմնվել է 2016 թվականին՝ ՄԱԿ ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի շրջանակներում։ Այն Հայաստանում խաղողի միակ ամբողջական կոլեկցիոն այգին է, որտեղ առկա են հայկական խաղողի շուրջ 400 գենոտիպեր։ Վերջին տարիներին հիմնովին վերատնկվել և բարեկարգվել են այգու հենասյուները, նորոգվել է տարածքի ցանկապատը, փոխվել են այգու շարքերի լարերը, պարբերաբար կատարվում են հողի հարթեցման ու փխրեցման և մի շարք այլ աշխատանքներ։

Չու Դոնգյուն և կազմակերպության մյուս անդամները ծանոթացել են այգում կատարված և շարունակական բնույթ կրող բարեկարգման աշխատանքներին։

Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությունը եղել են նաև ՄԱԿ ՊԳԿ աջակցությամբ Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում հիմնած ջերմատանն ու չրանոցում։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00