Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստան է ներկրվել ևս 30 տոհմային երինջ

17 Դեկտեմբերի, 2019

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Հայաստան է բերվել կենդանիների հերթական խմբաքանակը` 30 գլուխ սիմենթալ և հոլշտին ցեղերի տոհմային երինջ: Կենդանիները ներկրվել են Չեխիայի Հանրապետությունից՝ «Գրանդ Միլք» ընկերության կողմից, որը ծրագրի շրջանակում առաջին անգամ է կազմակերպում կենդանիների ներմուծում հանրապետություն:

Ընդհանուր առմամբ, ծրագրով հանրապետություն է ներկրվել և հաշվառվել արդեն իսկ 136 գլուխ տոհմային երինջ, որոնց գերակշիռ մասը ձեռք են բերել Վայոց ձորի մարզի տնտեսվարողները, ինչպես նաև Տավուշի և Շիրակի մարզերի ֆերմերները:

«Նշված ծրագրի շրջանակներում արդեն ստացվել է շուրջ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ներկրելու հայտ, ընդ որում, նշված խմբաքանակի մասով ֆինանսական կառույցները տվել են նաև ֆինանսավորման դրական եզրակացություն», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:

Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ներկրել ևս 163 տոհմային կենդանի, որոնց գերակշիռ մասը` 123 գլուխ, նույնպես ձեռք են բերվելու Վայոց ձորի տնտեսվարողների կողմից:

«Գրանդ Միլք» ներկրող կազմակերպության տնօրենի օգնական Աննա Քեշիշյանն անդրադարձել է ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներին, որոնց հիմնական մասը վերաբերում է գրավադրմանը և երաշխավորի առկայությանը: «Մենք չենք վախենում դժվարություններից, հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները և, հենվելով մեզ դիմող անձանց վստահության վրա` պատրաստվում ենք կրկին ներմուծել», - նշել է նա:

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի (խոշոր եղջերավոր կենդանիներ) մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։

Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00