Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագրեր 42 երկրների հետ, և այն կրում է շարունակական բնույթ:
Համաձայնագրերը նախատեսում են երկու կողմերի ներդրողների և վերջիններիս ներդրումների համար լրացուցիչ երաշխիքներ և հավելյալ պաշտպանություն միջազգային իրավունքին համապատասխան: Համաձայնագրերով սահմանված են երկու կողմերի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները` հնարավորություն ընձեռելով հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել կայուն, արդարացի, բարենպաստ և թափանցիկ պայմաններ երկու երկրների ներդրողների համար: