Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։
Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները.
ա. տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 9 տոկոսային կետով․
բ. տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 8 տոկոսային կետով․
գ. տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 7 տոկոսային կետով.
դ․ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների և 63 տարեկանը լրացածների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համապատասխան 9, 8 և 7 տոկոսային կետերի վերաբերյալ տարածվում են այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը համապատասխանում է սույն ենթակետի «ա», «բ» և «գ» ենթակետերով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքին: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը․
Ծրագրին մասնակցության ընթացակարգը.
շահառուն վարկ ստանալու նպատակով, մինչև ջերմատան կառուցման աշխատանքների սկսելը, դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ).
ա․ անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
բ․ անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որում ամրագրված է, որ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների է։ Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրված լինելու դեպքում ներկայացվում է նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը։ Ընդ որում, հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը պետք է կազմի վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հաշված՝ առնվազն 10 տարի։ Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար․
գ․ ծրագրի պահանջներին համապատասխանող ջերմատան նախագիծը․
դ․ նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ.
ե․ համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին.
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40