19-րդ միջոցառման շրջանակում անցկացվող դասընթացներն ընթացքի մեջ են

26 Օգոստոսի, 2021

«Զրոյից» բիզնես ստեղծել ցանկացողներն այժմ հնարավորություն ունեն իրագործելու իրենց ձեռնարկատիրական գաղափարները:  

Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման շրջանակում մասնակիցները հատուկ մշակված դասընթացների միջոցով նախ ձեռք են բերում ձեռնարկատիրական գիտելիքներ, այնուհետև ներկայացնում են բիզնես պլան և ստանում ֆինանսավորում արտոնյալ պայմաններով՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։

Միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ Օգոստոսի 26-ին մեկնարկել են ծրագրի մասնակիցների 33–րդ և 34–րդ խմբերի դասընթացները։ Մինչ այս դասընթացներին արդեն հասցրել է մասնակցել 395 շահառու․ 90-ն ընթացիկ փուլում են։

Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացներն անցկացվում են առցանց ուսուցման ձևաչափով` նվազագույնը 15, առավելագույնը 17 մասնակցից կազմված խմբերով։ Դասընթացները տևում են 18 աշխատանքային օր և անց են կացվում օրական 2 ժամ տևողությամբ։

Դասընթացը բաղկացած է 4 փոխկապակցված բաժիններից՝ «Գործառնական կառավարում», «Մարքեթինգ», «Ֆինանսական կառավարում» և «Բիզնեսի իրավական ասպեկտներ»:

Ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացների ընթացքում մասնակիցները ստանում են բիզնես սկսելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու ձեռք բերում նոր հմտություններ, որոնք առանցքային կարևորություն ունեն բիզնեսը գրագետ հիմնելու և առաջ տանելու գործում։

Դասընթացավարները բացի գիտելիք և ոլորտային տեղեկատվություն տրամադրելուց, օգնում են մասնակիցներին իրենց գաղափարները վերածել բիզնես մոդելների։   

Դասընթացի ավարտին մրցունակ բիզնես մոդել ներկայացրած հայտատուները արտոնյալ վարկավորման նպատակով վարկային երաշխավորություն են ստանում։ Դասընթացների իրականացումը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի կողմից՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, ինչպես նաև Գործարարության աջակցության գրասենյակի ակտիվ օժանդակությամբ։ 

Դասընթացների տեխնիկական կազմակերպման գործառույթն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի կողմից։ 

Դասընթացներին մասնակցության հայտերն ընդունվում են առցանց հետևյալ հղումով

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ներդրումների աջակցման կենտրոն, հեռ․՝ 8105 (աշխատանքային բոլոր օրերին, ժ․ 09։00-18։00)։ 

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00