Տեղի է ունեցել ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում

27 Հուլիսի, 2022

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 26-ին մասնակցել է «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» միջոցառմանը, որն իրականացվել է  ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքներով։

Ծրագիրը նպատակ ունի գնահատել Հայաստանում ֆրանչայզինգի շուկայի հնարավորությունները և  նպաստել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ներդրումների և առևտրի ընդլայնմանը։

Միջոցառմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և շահագրգիր այլ մարմինների ներկայացուցիչներ։

Ռաֆայել Գևորգյանը՝ ողջունելով մասնակիցներին և ընդգծելով միջոցառման  կարևորությունը՝ վստահություն է հայտնել, որ ֆրանչայզինգի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել նաև ներդրումների ավելացմանն ու մրցակցության զարգացմանը։

Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետների կողմից ներկայացվել է ֆրանչայզինգի պատմությունը, հիմնական տարրերը, տեսակներն ու այս ոլորտում ներդրումների առանձնահատկությունները։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտի առկա վիճակն ու կանխատեսվող հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00