Հայաստանյան գործարարներին և պետական պաշտոնյաներին ներկայացվել են 2020 թ.-ին Դուբայում կայանալիք ամենամյա ներդրումային ֆորումի հնարավորությունները

18 Դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է կոնֆերանս-քննարկում` նվիրված 2020 թվականի մարտի 24-26-ը Դուբայում կայանալիք ամենամյա ներդրումային ֆորումին:

Քննարկումը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանը, Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին, ամենամյա ներդրումային ֆորումի տնօրեն Ուալիդ Ֆարղալին, պաշտոնյաներ Հայաստանի կառավարությունից, մարզպետարաններից, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Ներդրումային ֆորումը կանցկացվի  «Ներդրումներ ապագայի համար. Համաշխարհային ներդրումային քաղաքականությունների հեռանկարները»  խորագրի ներքո: Այն լավ հնարավորություն է և արդյունավետ ներդրումային հարթակ՝ տարբեր երկրների, ինչպես նաև մասնավոր հատվածի համար ներկայացնելու իրենց ներդրումային հնարավորությունները պոտենցիալ ներդրողներին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյան իր ողջույնի խոսքում  նշել է, որ վերջին տասնամյակի ընթացքում տվյալ ֆորումը դարձել է  գործարարներին և ներդրողներին միմյանց կապող արդյունավետ հարթակ, ինչպես նաև կարևորել է Հայաստանի և հայկական տարբեր ընկերությունների մասնակցությունը ֆորումին։   

«Համոզված եմ, որ 2020 թվականին Դուբայում անցկացվող միջոցառումը  լինելու է ներդրումային ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկը համաշխարհային մակարդակով և ևս մեկ լավ հնարավորություն` նոր գործարար կապեր հաստատելու և դեպի մեր երկիր ներդրողներ ներգրավելու համար: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ներդրումների ներգրավումը և կքննարկի միասնական տաղավարով Հայաստանի մասնակցության հնարավորությունը։ Միաժամանակ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է ֆորումի մասին ներկայացված տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի գործարար համայնքին՝ խրախուսելով վերջինիս մասնակցությունն այս միջոցառմանը», - ասել է էկոնոմիկայի նախարարի խորհրդականը։ 

Քննարկման կազմակերպիչները մասնակիցներին ներկայացրել են ֆորումի նպատակները, գործունեությունը, ներդրումային հնարավորությունները և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ 

Ֆորումի ընթացքում կանցկացվեն «կլոր սեղան»-քննարկումներ, որտեղ պետական մարմինները կներկայացնեն իրենց երկրների ներդրումային միջավայրերը։ Կքննարկվեն տարբեր երկրների գործարար հնարավորությունները, կներկայացվեն երկրներում իրականացվող ներդրումային ծրագրերն ու ներդրումային լուրջ ներուժ ունեցող ոլորտները: Կանցկացվեն նաև շնորհանդեսներ, որոնց ժամանակ պետական և մասնավոր հատվածը հնարավորություն կունենա ներկայացնելու իրենց կողմից մատուցվող ծառայությունները: Ֆորումը թիրախավորելու է ինչպես ներդրումների ներգրավման ուղղությունն, այնպես էլ ՓՄՁ զարգացման և տեխնոլոգիական ստարտափերի առաջմղման հարցերը։

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00