Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:
Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։
Մատակարարները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 11-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։
Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակներն՝ ըստ տեսակների։
Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր պետք է ձեռք բերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։
Համայնքի ղեկավարի կողմից նախարարությանը ներկայացվող վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 597 254, Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 530 333 հեռախոսահամարով։