Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման  միջոցով  ռազմական և արտակարգ դրության հետևանքների՝ մասնավորապես օգտագործվող արոտավայրերի կրճատման արդյունքում անասնակերի ապահովման խնդիրների մեղմումն ու պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը։

Ծրագիրը կիրականացվի 2021 թվականին ՀՀ բոլոր մարզերում։

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով հացահատիկային և կերային մշակաբույսերի, ինչպես նաև 0.5-20.0 հա հատիկաընդեղենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։

Նույն տնտեսվարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 20․0 հա–ը։

Ծրագրի շրջանակում առաջարկվում է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով՝ շուրջ 50-70%։

Գյուղատնտեսական գոտիներից կախված՝ Ծրագրի շրջանակում ձեռք բերված հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի ցանքը պետք է պարտադիր կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10–ը,  իսկ հացահատիկային և կերային մշակաբույսերի դեպքում՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը:

Մատակարարները կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով, իսկ  տնտեսավարողները ներմուծված սերմերով ցանք կատարել ու ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսավարողներին կտրամադրվի հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի  մշակության, ցանքաշրջանառության կիրառման և սերմերի ախտահանման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։

Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները  պետք է մինչև փետրվարի  26-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն պայմանագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը  մինչև մարտի 2-ը կհրապարակվի Նախարարության կայքում։

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են սերմ ձեռք բերել միայն Նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։

Հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմերի վաճառքը կիրականացվի մարտի 2-ից մինչև հունիսի 1-ը, իսկ հատիկաընդեղենի դեպքում՝ մինչև հունիսի 10–ը՝ Ծրագրով սահմանված գներով՝ բացառապես պայմանագրային հիմունքներով (Պայմանագրի օրինակելի ձև` ՄԱՏԱԿԱՐԱՐ-ՇԱՀԱՌՈՒ, ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, հեռ.՝ 011 530 333, Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝  011 524 610։

 

 

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00