Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ընթացակարգը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման նկատմամբ սահմանված է  ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ընթացակարգ, որի համաձայն տրամադրվում է թույլտվություն առանձին տեսակի պողպատե խողովակների ներմուծման համար:

Թույլտվությունը տրամադրվում է՝ հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետը, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի 7-րդ հավելվածի 34-րդ կետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի N 90 որոշումը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 257-Ն հրամանը:

Թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է (այսուհետ` նախարարություն) ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, և/կամ ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, որը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին հրահանգին համապատասխան,

2) հաշիվ-ապրանքագրի կամ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի պատճենը։

Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ։ Դիմումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու դեպքում՝ կից փաստաթղթերի և/կամ պատճենների լրացուցիչ հաստատման անհրաժեշտությունը բացակայում է։

Թույլտվություն ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:

Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։

Թույլտվությունը տրամադրվում է նախարարության կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում թույլտվության տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս երկու աշխատանքային օրով:

Ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ենթակա առանձին տեսակի պողպատե խողովակների ցանկը ներառված է N 3 հավելվածում, որի նկատմամբ սահմանվել է ժամկետ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հավելված N 3
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թ.
փետրվարի 21-ի N 257-Ն հրամանի

 

ՑԱՆԿ
ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ենթակա առանձին տեսակի պողպատե խողովակների

 

Ապրանքի անվանում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր
1. Հորատման խողովակներ

7304 22 000 1
7304 22 000 2
7304 22 000 9
7304 23 000 1
7304 23 000 2
7304 23 000 9

2. Շրջապահ եռակցման կամ առանց կարի խողովակներ

7304 24 000 1
7304 24 000 2
7304 24 000 3
7304 24 000 4
7304 24 000 5
7304 24 000 6
7304 24 000 9
7304 29 100 1
7304 29 100 2
7304 29 100 3
7304 29 100 9
7304 29 300 1
7304 29 300 2
7304 29 300 3
7304 29 300 4
7304 29 300 9
7304 29 900 1
7304 29 900 9
7305 20 000 0
7306 21 000 0
7306 29 000 0

3. Պոմպակոմպրեսորային եռակցման կամ առանց կարի խողովակներ

7304 24 000 1
7304 24 000 2
7304 24 000 5
7304 24 000 9
7304 29 100 1
7304 29 100 2
7304 29 100 9
7304 29 300 1
7304 29 300 2
7304 29 300 9
7306 21 000 0
7306 29 000 0

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 529 333, (+374 11) 530 333, (+374 11) 525 232

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00