
Ներդրումների աջակցման կենտրոնը Հաայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով․

- Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Ուղեկցում ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն պետական մարմինների հետ աշխատանքներում
- Ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների և այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ խորհրդատվություն
- Հավանական ներդրողներին ներդրումային ծրագրերի տրամադրում՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի
- Ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքման ապահովում
Կապ Կենտրոնի հետ
էլ.փոստ`оnewindow@mineconomy.am
Հեռ.`+374 11 597 109
Հասցե` ք. Երևան, Մ.Մկրտչյան 5