Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիր

Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը (ԵՀԳԳԶԾ/ENPARD) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը ոլորտն արդյունավետ և կայուն դարձնելու հարցում՝ նպաստելով գյուղական վայրերում կենսապայմանների բարելավմանը։

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (ՄԱԱԶԿ/UNIDO), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP) և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO) տեխնիկական աջակցություն են տրամադրում Հայաստանի կառավարությանը՝ սերտորեն համագործակցելով Գյուղատնտեսության նախարարության, տեղական կառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ: ՄԱԱԶԿ/UNIDO-ն և ՄԱԶԾ/UNDP-ն համատեղ ջանքեր են ներդնում ստեղծելու և հզորացնելու արտադրող/վերամշակող խմբեր և նրանց ներգրավելու արժեշղթաների զարգացման գործընթացում, իսկ ՊԳԿ/FAO-ն նախարարությանն աջակցում է ինստիտուցիոնալ զարգացման և քաղաքականության մշակման հարցում:

 

Տեխնիկական օժանդակություն նախարարությանը

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ արդյունավետ և կայուն գյուղատնտեսություն ապահովելու գործում՝ նպաստելով գյուղական շրջաններում պայմանների բարելավմանը։

ԵՀԳԳԶԾ-ի «Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» բաղադրիչը, որն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, տեխնիկական աջակցություն է տրամադրում չորս հիմնական ուղղություններով, որոնք համահունչ են ԵՄ-ի կողմից տրամադրվող օժանդակության առաջնահերթ նպատակների հետ և ուղղակիորեն նպաստում են տնտեսական և սոցիալական անհավասարությունների կրճատման հարցում Արևելյան գործընկերության կողմից սահմանված առանցքային մարտահրավերների հաղթահարմանը: Այդ ուղղություններն են՝

  • ինստիտուցիոնալ զարգացում և քաղաքականության ներդաշնակեցման աջակցություն,
  • գյուղատնտեսական արտադրանքի և բնական պաշարների կայուն օգտագործում և կառավարում,
  • գյուղական շրջանների կարողությունների և ենթակառուցվածքների բարելավում,
  • գյուղատնտեսական համատարած հաշվառման և վիճակագրության բարելավում:

Ծրագրի շահառուներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ոլորտին առնչվող կենտրոնական և տարածքային այլ մարմինները, այդ թվում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչպես նաև Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները: Գյուղացիական տնտեսությունները, գյուղատնտեսական կոոպերատիվները և ասոցիացիաները, գյուղաբնակ ընտանիքներն ու շահագրգիռ կողմերը ծրագրի վերջնական շահառուներն են:

Ծրագրի իրականացման արդյունքում «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» մշակման գործընթացին աջակցելու միջոցով նախատեսվում է խթանել պարենային արտադրության կայուն աճը, գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացումը։

Ծրագրի շրջանակներում տրամադրվող տեխնիկական օժանդակության ակնկալվող արդյունքներն են.

  • գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացման ոլորտներում լավ մշակված ու կառուցողական քաղաքականություն իրականացնելու նպատակով պետական կառույցները ներկայացնող շահագրգիռ կողմերի կարողությունների բարելավում,
  • գյուղատնտեսական արտադրողականությունը շարունակաբար ընդլայնելու, ինչպես նաև հողերի կառավարումը բարելավելու միջոցով առկա և մատչելի սննդի հասանելիության ապահովում,
  • աջակցություն գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացմանը,
  • աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ կարողությունների ստեղծում:

 

ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի գրասենյակ
Տիգրան Մեծի պողոտա 4/6
ՀՀ, 0010 Երևան
Հեռ./ֆաքս` (+374) 60 757 507
Էլ. Փոստ` fao-am@fao.org
www.fao.org/armenia

 

Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում

ENPARD Հայաստանի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի (ՄԱԱԶԿ/UNIDO) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) կողմից։ ՄԱԱԶԿ/UNIDO-ն և ՄԱԶԾ/UNDP-ն համատեղ ջանքեր են ներդնում ստեղծելու և հզորացնելու արտադրող/վերամշակող խմբեր և նրանց ներգրավելու արժեշղթաների զարգացման գործընթացում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից (1 միլիոն եվրո): Կառավարության կողմից ծրագրի գործընկերը Գյուղատնտեսության նախարարությունն է։

 

Տեխնիկական աջակցության բաղադրիչի նպատակն է`

  • Հզորացնել գյուղմթերքի առաջնային արտադրության խմբերին։ Թիրախային մարզերում և արժեշղթաների շրջանակում ծրագիրը ստեղծում է կայուն, արդյունավետ, նոր արտադրող խմբեր և հզորացնում է արդեն իսկ ձևավորված խմբերին՝ գործունեության տարբեր փուլերում։
  • Խմբերին արդյունավետ կերպով ներգրավել արժեշղթաների զարգացման գործում։ Ծրագիրն աջակցում է ֆերմերներին նյութատեխնիկական ապահովմամբ և կարողությունների ու հմտությունների զարգացմամբ, ինչն օգնում է հավելյալ արժեք տալ գյուղատնտեսական առաջնային արտադրությանը։
  • Հզորացնել մատչելի և բարձրորակ արտադրանքի արժեշղթաները։ Ընտրված արժեշղթաներում ծրագիրը բացահայտում և մշակում է միջամտության առանցքային կետերը, որոնք նպաստավոր կլինեն ոչ միայն շահագրգիռ կողմերի համար, այլև հայ սպառողի համար:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 6 մարզերում` Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Լոռի և Վայոց Ձոր: Ծրագրի շահառուներն են գյուղմթերք արտադրողները, արտադրող խմբերի անդամները և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված խմբերը, ինչպես նաև Հայաստանի սպառողները: Ծրագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց և երիտասարդների խմբերին:

Ներկայումս ծրագիրն աշխատում է առաջնային արտադրության և վերամշակման 53 կոոպերատիվների հետ` 5 արժեշղթաներում, որոնք են բարձրարժեք մշակաբույսերը, ոչ ավանդական բանջարեղենը, միրգ/հատապտուղը, բարձրարժեք պանիրը և չիր/խոտաբույսերը:

 

  • Առաջնային արտադրություն 
    Առաջնային արտադրության 39 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնցում ներգրավված են 70 գյուղերի ավելի քան 580 ֆերմեր, ստացել են իրենց կենսապայմանները բարելավելու հնարավորություն:
  • Ստեղծվել են առաջնային արտադրության 39 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց տրամադրվել է գյուղատնտեսական ներդրանք և անհրաժեշտ գործիքներ` գործունեության մեկնարկի համար (հնդկացորենի և բրոկկոլիի սերմեր, պարարտանյութ, հատապտուղի տնկիներ, մշակման գործիքներ և ագրո-տեխնիկա):
  • Առաջին անգամ Հայաստանում հնդկացորենի մեծածավալ մշակում է մեկնարկել, մշակաբույս, որն ավանդաբար սպառվում, բայց չի մշակվում Հայաստանում: 520 հեկտար ցանքից, որից 150 հեկտարը չօգտագործվող գյուղատնտեսական հողեր էին, ստացվել է շուրջ 640 տոննա բերք:
  • Կաթիլային համակարգով ապահովված 4 ջերմոցներ են ստեղծվել Լոռու մարզում, որտեղ կանանց կողմից առաջնորդվող 4 կոոպերատիվներ մշակել և հավաքել են շուրջ 10 տոննա բրոկկոլի:
  • Շուրջ 600 ֆերմերներ ստացել են ընդգրկուն դասընթացներ և խորհրդատվություն գյուղատնտեսական լավագույն փորձի, գյուղատնտեսական կոոպերատիվների կառավարման և բիզնես պլանների մշակման վերաբերյալ, ինչը նպաստել է նրանց գործունեությանն ու արտադրության զարգացմանը:

 

  • Վերամշակում և արժեքի հավելում գյուղատնտեսական արտադրանքին
    14 կոոպերատիվներ վերամշակման գործունեություն ծավալելու աջակցություն են ստանում, որոնց թվում են բարձրարժեք պանիր արտադրող 6 կոոպերատիվ, չիր և խոտաբույսեր արտադրող 6 կոոպերատիվ և հնդկացորենի վերամշակման 2 գործարան։
  • Ծրագրի կողմից սննդի անվտանգության նորմերի պահպանման վերաբերյալ ուղղորդում ստանալով՝ վերամշակման մեջ ներգրավված ֆերմերները ապահովել են արտադրամասերի շինարարությունն ու վերանորոգումը։
  • 12 վերամշակող կոոպերատիվների տրամադրվել է ժամանակակից սարքավորումներ, լաբորատոր և փաթեթավորման սարքեր, ինչպես նաև միջազգային ու տեղական փորձագետների կողմից համապարփակ խորհրդատվություն և ուսուցում ձեռնարկատիրության, բիզնես պլանավորման, բրենդավորման, վաճառքի և մարքեթինգի ոլորտներում։
  • Հնդկացորենի վերամշակման 2 գործարաններ, որոնք միավորում են հնդկացորեն արտադրող 33 կոոպերատիվներ, ստացել են գործարանային սարքավորումներ և ծավալուն խորհրդատվություն՝ արտադրանքը վերամշակելու և շուկա ներկայացնելու վերաբերյալ։
  • 6 կոոպերատիվներ արտադրում են բարձրարժեք պանիր (օրինակ՝ Գաուդա)։ Արտադրանքը բաշխվում է ներքին շուկայում և աստիճանաբար հայտնի դառնում գնորդին իր որակի և համի շնորհիվ։ Չիր և խոտաբույսեր արտադրող 6 կոոպերատիվներ կիրառում են փակ արտադրական ցիկլի մեթոդը՝ ստանալով օգտակար և որակյալ արտադրանք։
  • Արժեշղթաների և շուկայի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել ներքին և արտահանման շուկաների վերաբերյալ՝ մշակելու ծրագրի գործողությունները և արդյունավետ միջամտության ռազմավարություն։ Առանձին ապրանքանիշեր են մշակվել արժեշղթաները ներկայացնող կոոպերատիվների համար՝ ապահովելու շուկայում նրանց հաջողությամբ ներկայանալը։

 

ԵՀԳԳԶԾ/ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի գրասենյակ
Տիգրան Մեծի պողոտա 4/6
ՀՀ, 0010 Երևան
Հեռ․` (+374) 60 530 000 (ներքին՝ 235, 181)
Էլ. փոստ` enpard.armenia@gmail.com

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00