«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման կամ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության:
Սուբսիդավորվող վարկերը ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, հասանելի կլինի՝ 0 % տոկոսադրույքով, մինչև 3 տարի մարման և տարեկան մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետներով։ Վարկի առավելագույն գումարը մինչև 150 մլն դրամ է։
Մյուս տարբերակներում կփոխհատուցվեն կատարված ծախսերի 16 %-ը, սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվների դեպքում` 18 %-ը: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման առավելությունները
Սուբսիդավորվող վարկ ստանալու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին, իսկ ծախսերի փոխհատուցման տարբերակից օգտվելու համար՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (դիմումի ձև1, դիմումի ձև 2)։
Ծրագրին միացած ֆինանսական կառույցների և մասնագիտացված կազմակերպությունների ցանկ
Ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցելու համար ոռոգման արդիական համակարգեր ներդնող մասնագիտացված կառույցները, որոնք բավարարում են Ծրագրի պայմաններին և չափանիշներին, պետք է համապատասխան հայտ (ձևաչափ 1) ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Փոխհատուցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:
Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, 011 597 254, 011 524 610 հեռախոսահամարով: Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, 011 530 333, 011 597 184 հեռախոսահամարով: