Շարունակվում է հետևողական աշխատանքը հայ-լիբանանյան գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ․ Սուրեն Կարայանն ընդունել է Մայա Դաղերին

12 Մարտի, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։

Նախարար Կարայանը դեսպանի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ իր վերջին այցը Լիբանան բավականին արդյունավետ է եղել, այդ թվում՝ բոլոր հանդիպումները գործարարների, իր գործընկերների, Լիբանանի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ։

Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպանը նշել է, որ լիբանանցի ներդրողները Հայաստանում զգում են պետության աջակցությունը, և կան հաջողության պատմություններ։ Ըստ դեպանի՝ հարկավոր է այդ դրական հիմքի վրա ամրապնդել հայ-լիբանանյան գործարար կապերը։ Նախարար Կարայանը վստահեցրել է, որ նախարարության դռները միշտ բաց են լիբանանցի գործարարների առջև, և ընդգծել, որ նրանց խնդիրներին կտրվի արագ արձագանք։

Մայա Դաղերը և Սուրեն Կարայանը քննարկել են հայ-լիբանանյան համագործակցության հեռանկարները արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Լիբանանի արդյունաբերության նախարարության միջև փոխգործակցության հեռանկարերին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության ոլորտում ճանաչողական այցերի, մարքեթինգային միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Սուրեն Կարայանը նշել է, որ շարունակվում է հետևողական աշխատանքը Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ՝ խթանելու զբոսաշրջության ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Լիբանանի միջև առկա մշակութային ընդհանրությունները։


+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00