Ռուս գործարարները տպավորված են հայկական ներուժով

06 Մարտի, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է եռօրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովին և ռուս գործարարների պատվիրակության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռուս գործարարների այցի արդյունքները:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովը շնորհակալություն է հայտնել բովանդակալից և արդյունավետ այց կազմակերպելու համար և նշել, որ չափազանց տպավորված են Հայաստանում առկա գիտական ներուժից:

“Прогресс АО НИИМА” գլխավոր տնօրեն Վասիլի Շպակը, “Крафтвей корпорэйшн ПЛС” ընկերության փոխնախագահ Վիկտոր Մուրավյովը, “Модуль ЗАО НТЦ” կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Ֆոմինը ներկայացրեցին հայկական “YEA Engineering”, “Synopsis” և TCD (Technology &Science Dynamics) ընկերություններ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած այցից ստացած տպավորությունները:

Ռուս գործարարները հատկապես տպավորված էին հայկական ընկերությունների ունեցած հնարավորություններից, միկրոսխեմաների արտադրության, ինժեներիայի բնագավառում առկա գիտական ներուժից, հայ մասնագետների տեխնիկական գիտելիքների բարձր մակարդակից և զարգացման մեծ ներուժ ու հետաքրքրություն ունեցող հայ ուսանողներից:

Նրանք նաև նշել են, որ բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել, շատ տպավորված են և տրամադրված համագործակցությունը շարունակելու արդեն կոնկրետ ծրագրերով: Ռուս գործարարները նաև ավելացրել են, որ Հայաստանից ստացած իրենց տպավորությունները և տեղեկատվությունը ամբողջացնելուց հետո կփոխանցեն ռուսական այլ ընկերություններին ևս` համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկման նպատակով:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու տեսանկյունից, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ազատ տնտեսական գոտիներում համագործակցության հնարավորություններին:

Կողմերը նշել են, որ հարկավոր է շարունակել համագործակցությունը և օգտագործելով երկու երկրների գիտական և արտադրական հզորությունները` նախանշել նպատակներ ու ուղղություններ և զարգացնել կոնկրետ բիզնեսներ:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00