Պահածոներ և չրեր արտադրող ընկերությունը կընդլայնվի․ նախարար Կարայանն այցելել է արտադրամաս

02 Մարտի, 2017

Շարունակվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մշտադիտարկումը նորաբայց և ընդլայնվող ձեռնարկություններ։ 

Մարտի 1-ին նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Ավելիաց» գործարան՝ ծանոթանալու ընկերության արտադրական գործընթացներին, խնդիրներին և առաջիկա ծրագրերին։ 

Ընկերությունն արտադրում է չրեր, ջրազրկված բանջարեղեն, հյութեր, կոմպոտներ, ջեմեր և մուրաբաներ: Տնօրեն Թամարա Թադևոսյանը նշել է, որ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ և ԱՄՆ։ Ընկերությունն արդեն պատվերներ ունի արաբական երկրներից ևս։ 

Նախարար Սուրեն Կարայանն ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա ծրագրերը։ 

«Ավելիացի» տնօրեն Թամարա Թադևոսյանը նշել է, որ մտադիր են ընդլայնել արտադրությունը, ներդրումներ իրականացնել և ակնկալում են հետագա համագործակցություն պետության հետ։ 

Նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ պետությունը պատրաստ է աջակցել և սատարել նոր ներդրումներ իրականացնող և բարեխիղճ գործարարներին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը։ 

Պետությունն արդեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել է ՍՊԸ-ին՝ 2 անգամ տրամադրելով՝ վարկավորում և 3 տոկոսային կետին համարժեք գումարի սուբսիդավորում: 

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նշել է, որ ընկերությունը հաջող օրինակ է 0-ից գործունեություն սկսող բիզնեսի, որը 4 տարվա ընթացքում հասցրել է իր արտադրանքը ճանաչելի դարձնել ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանման պայմանագրեր կնքել արտասահմանյան գործընկերների հետ:


Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00