Մեկնարկել է ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլը

15 Փետրվարի, 2017

Փետրվարի 14-ին կայացել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նախարարն իր խոսքում նշել է․ «Թեթև արդյունաբերության ոլորտը դեռևս 2011թ. ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է գերակա ճյուղ, և «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» շրջանակներում դիտարկվել է արտահանման տեսանկյունից հեռանկարային ոլորտ: Նախօրեին մենք ներկայացրեցինք 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ոլորտները, որտեղ թեթև արդյունաբերությունը զգալի տեղ է զբաղեցնում։ Մի շարք նոր բացվող ձեռնարկություններ նոր աշխատատեղեր կստեղծեն Հայաստանի տարբեր մարզերում՝ գործունեություն ծավալելով այս ոլորտում։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շարունակաբար իրականացնում է ոլորտի զարգացման ռազմավարությամբ ամրագրված մի շարք միջոցառումներ` ուղղված արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաների գրավմանը: Այս առումով զգալի է նաև միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԱԶԿ դերակատարումը ոլորտի զարգացման գործում: Սկսած 2014 թվականից, ՄԱԱԶԿ-ն իրականացնում է տեխնիկական օգնության ծրագիր` թեթև արդյունաբերության առաջնային ոլորտներում գործող ընկերությունների արտադրողականության, մրցունակության և արտահանման կարողությունների զարգացմանը։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում ձեռք բերված առաջընթացը շարունակական դարձնելու համար մենք անցնում ենք ծրագրի երկրորդ փուլին, որի պաշտոնական մեկնարկը քիչ անց կտրվի ստորագման արարողությամբ», - ասել է նախարար Կարայանը:

Միջոցառմանը մասնակցել են այլ պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հագուստի և կոշկեղենի արտադրության և դիզայնի ոլորտների ղեկավարներ և մասնագետներ, բիզնես հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին: Այն իրականացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ:Ծրագրի առաջին փուլը միտված էր Հայաստանում հագուստի արտադրության ավանդույթների վերականգնմանը, զարգացմանը և արտահանման խթանմանը:Ծրագրի պիլոտային փուլում ընդգրկված էին հագուստ արտադրող ութ ձեռնարկություն: Իրականացվել է յուրաքանչյուր ընկերության հետազոտություն և բազմակողմանի աջակցություն՝ արտադրանքի զարգացման, արտադրության արդյունավետ կազմակերպման, մարդկային ռեսուրսների, ֆինանսների, մարքեթինգի, արտաքին կապերի, իրավական հարցերի և այլ ուղղություններով և տրամադրվել համապատասխան տեխնիկական աջակցություն: Ծրագրի ազգային և միջազգային փորձագետների կողմից կազմակերպվել են մի շարք դասընթացներ և գործնական պարապմունքներ, որոնց արդյունքում ծրագրի շահառու ընկերությունների և «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցի ուսանողների մասնակցությամբ մշակվել և ստեղծվել են ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան նորաձև հագուստի համատեղ 5 հավաքածու “5900BC” համատեղ ապրանքանիշի ներքո: Ստեղծված հավաքածուները ներկայացվել են մի շարք միջազգային և տեղական ցուցահանդեսների և այլ միջոցառումների ընթացքում՝ Collection Premiere Moscow, Textillegprom, BEE Together միջազգային գործարար հարթակ (Մոսկվա, Ռուսաստան), ՄԱԱԶԿ 50-ամյակին նվիրված միջոցառում (Վիեննա, Ավստրիա), «Պատրաստված է Հայաստանում» (Երևան, Հայաստան): Միջազգային ցուցահանդեսներին անընդմեջ մասնակցությունը տվել է իր ցանկալի արդյունքները: Հայկական բարձրորակ հագուստի արտադրությամբ սկսել են հետաքրքրվել Ռուսաստանի ամենահայտնի ապրանքանիշները, որոնք իրենց մեծ գոհունակությունն են հայտնել արտահանված ապրանքների բարձր որակի առնչությամբ և երկարատև կայուն համագործակցության պատրաստակամություն հայտնել: Համագործակցություն է հաստատվել Ռուսաստանի ամենահայտնի նորաձևության տներից մեկի «Վալենտին Յուդաշկինի նորաձևության տան» հետ, որի՝ Հայաստանում պատրաստված մոդելները ցուցադրվեցին 2016թ. նոյեմբերին Փարիզում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում՝ արժանանալով մեծ գնահատանքի:

Ծրագրի փորձագիտական խումբը իր բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում ընկերություններին նմուշների պատրաստման և արտահանման հետ կապված իրավաբանական, մարքեթինգային, ֆինանսական և այլ հարցերի շուրջ:

Ծրագրի աջակցությամբ ստեղծվել է «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցը: Դպրոցի մասնագետները վերապատրաստվել են Միլանի “Instituto di Moda Burgo” նորաձևության դպրոցում, որոնք 2015թ. փետրվարից սկսել են դասավանդել «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցում Բուրգո դպրոցի դասագրքերով և մեթոդաբանությամբ:

Երկրորդ փուլի ընթացքում ՄԱԱԶԿ ծրագիրը կշարունակի իր աջակցությունը տեքստիլի և հագուստի ոլորտի ձեռնարկություններին և կընդլայնվի՝ ընդգրկելով նաև կաշվե իրեր/կոշկեղենի ոլորտը: Երկրորդ փուլում աշխատանքները կուղղվեն՝ վերականգնելու հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև արդյունաբերական կապերը տարածաշրջանային /մասնավորապես ԵԱՏՄ/ արժեշղթաներում՝ խթանելով ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը, գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղական կոշիկ և հագուստ արտադրողների և մոդելավորողների /դիզայն, մոդելավորում/ միջև: Այն կանդրադառնա Հայաստանում կոշիկ/կաշվե իրեր արտադրող ընկերությունների արտադրանքի դիզայնի, որակի և արտաքին շուկա ներթափանցելու հետ կապված խնդիրներին:

+

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00